Լևոն Հայրապետյանի մերձավորները գործարարի ձերբակալությունը Ադրբեջանի քաղաքական պատվեր են համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում ձերբակալված hայազգի գործարար Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը պետական ռեկետ է գործարարին սնանկացնելու համար: Նման կարծիք հայտնեց իրավաբան Արթուր Սաֆարյանը, ով այժմ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և գործի կապակցությամբ խորհրդակցում է Հայրապետյանի փաստաբանների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հուլիսի 22-ին ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի հրավիրված ասուլիսի ժամանակ Սաֆարյանը հեռախոսով հայտնեց, որ Հայրապետյանն այժմ գտնվում է «Մատրոսսկայա տիշինա» բանտի երրորդ հարկում, նրա առողջական վիճակը լավ չէ: «Հիմա Ռուբեն Մարգարյանի փոխարեն այլ փաստաբանական խումբ է աշխատում գործով: Միջնորդություն են ներկայացրել Մոսկվայի քաղաքային դատարան, որ կալանքը որպես խափանման միջոց փոխվի տնային կալանքի, բայց քիչ հավանական է, որ դա տեղի ունենա»,-ասաց նա` հավելելով, որ, իր կարծիքով, Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական և տնտեսական պատվեր է` «Բաշնեֆթ»-ի բաժնետոմսերը նրանից խլելու համար:

Նման դիրքորոշում հայտնեց նաև Արցախյան ազատամարտի հերոս գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը: «Տեղի ունեցածը մի անսպասելի իրադարձություն էր: Ցանկացած իրադարձություն նախօրոք պլանավորվում է և ունենում է հեղինակներ ու կատարողներ: Ադրբեջանի հատուկ ուժերը երկար ժամանակ հետևում էին Լևոն Հայրապետյանին: Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն: Ռազմական խնդիրը կայանում է նրանում, որ նա ֆինանսապես աջակցում է արցախյան բանակը, երկրորդ`նրանք ապատեղեկատվույուն են տարածում, իբր, Հայրապետյանը սեփական բանակ է ստեղծում` ի նկատի ունենալով ռազմական ուսումնարանը, որի կառուցմանը ես ևս օժանդակել եմ»,- ասաց Տեր-Թադևոսյանը:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Հայրապետյանի ձերբակալությունը համարում է թյուրիմացություն: «Ոչ մեկի համար դա սպասելի չէր, մենք բոլորս շատ լավ ճանաչում ենք Լևոնին: Նա իր ողջ գործունեության ընացքում ամեն կերպ աջակցել է հայ-ռուսական դաշինքի ամրապնդմանը և Արցախի զարգացմանը, հսկայական ներդրումներ կատարել: Այսօր մենք պետք է խնդրենք պատկան մարմիններին, հաշվի առնելով նրա գործունեությունը և առողջական վիճակը, փոխել խափանման միջոցը: Սա պարզապես թյուրիմացույուն է, որևէ քաղաքական ենթատեքստ ես այստեղ չեմ տեսնում»,- ասաց նա:

Հուլիսի 15-ին ՌԴ անվտանգության ծառայությունը ձերբակալել է հայ գործարար Լևոն Հայրապետյանին, ով մեծ ավանդ ունի Լեռնային Ղարաբաղում տնտեսության զարգացման և բանակաշինության գործում: Այնուհետև Մոսկվայի Բասմանյան դատարանը, հիմք ընդունելով ՌԴ քննչական կոմիտեի միջնորդությունը, կալանավորել է Հայրապետյանին:

Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները հայ գործարարը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է ձերբակալության որոշումը: Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ, հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

Հայերեն Русский

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար

Ռուսական լրատվամիջոցը հայտնում է Թուրքմենստանում Փաշինյանի, Պուտինի ու Ալիևի հանդիպման մասին

Բրիտանական խորհուրդը և ԿԳՄՍՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Գնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներին

«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին