Լեւոն Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից կտեղափոխեն հիվանդանոց. Մացակ Փոլադյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ 22 ՀՈՒԼԻՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի գործարար եւ բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի և աղջկա հանդիպումը շատ կարճ է տևել, սակայն այդ հանդիպումից գործարարն իրեն լավ է զգացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր Մացակ Փոլադյանը նշեց, որ Հայրապետյանի գործի վերաբերյալ շատ մանրամասներ չկան: Նրա առողջական վիճակը մի քիչ լավացել է, իսկ դստերը հանդիպելուց հետո, հոգեպես ուրախացել է: Փոլադյանը հավելեց, որ անընդհատ կապի մեջ է Հայրապետյանի Մոսկվայի ընկերների հետ եւ նրանք իրեն հավաստիացրել են, որ Հայրապետյանին անպայման կտեղափոխեն հիվանդանոց:

«Ամենաուշը՝ մեկ շաբաթից Հայրապետյանն անպայման հիվանդանոց կտեղափոխվի: Իսկ մինչ այդ, փաստաբանը զբաղվում է գործով եւ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարությունը վերահաստատվի եւ Լեւոնն ազատ արձակվի»,- ասաց Փոլադյանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռեւս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել: Ամենայն հավանականությամբ հուլիսի 25-ին դատարանը պաշտոնական մեղադրանք կառաջադրի Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի:

Հայերեն English Русский

Երազգավորսում մեկնարկել է 2-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու