Իրավունք

Ոստիկանությունն անցած երեք օրում բացայատել է մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած երեք օրում բացայատել է մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 27 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 37-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 50 դեպքից բացահայտվել է 35-ը, խարդախության` 10, խուլիգանության՝ 4 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 12 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, գողության՝ 2 և կողոպուտի 1 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում