Հասարակական

Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը

1 րոպեի ընթերցում

Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա իրականացված հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաց Ուղղափառ եկեղեցին անընդունելի է համարում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան իրականացված հարձակումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վրաց Ուղղափառ եկեղեցու մամլո ծառայության ղեկավար Միքայել Բոտկովելին: «Դեպքին տեղյակ չեմ, սակայն եթե եղել է նման բան, ապա անընդունելի և անկարելի եմ համարում այն: Դրանով կզբաղվեն իրավապահները: Ավազակների հարձակումը որևէ կերպ չի կարող խաթարել Վրաց Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև բարեկամական հարաբերությունները: Նման ոչ մի արարք չի կարող սեպ խրել մեր բարիդրացիական կապերի միջև»,- ասաց Միքայել Բոտկովելին:

Թիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա հուլիսի 19-ի երեկոյան հարձակում է իրականացվել: Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը դեպքի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում