Իրավունք

Ոստիկանության աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության աշխատակիցը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Արմեն Հ-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց ոստիկանության աշխատակիցն իրեն ենթարկել է բռնության` բռունցքով հարվածել է կրծքավանդականին, պատճառելով ուժեղ ցավ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, քաղաքացի Արմեն Հ-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում