Իրավունք

ՌԴ քննչական կոմիտեն Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան

2 րոպեի ընթերցում

ՌԴ քննչական կոմիտեն Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ քննչական կոմիտեն սփյուռքահայ մեծահարուստ գործարար Լևոն Հայրապետյանին կալանքի տակ վերցելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել է Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան: «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռոսբալտ»-ը, նշում է, որ հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին մեղադրում են ֆինանսական խարդախություններ կատարելու մեջ՝ «Բաշնեֆթ»-ը վաճառելու ժամանակ: Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու քրեական հոդվածներով:

Գործարարի գրասենյակում նախորդ գիշեր անցկացվել է խուզարկություն որտեղից ՊՄ ատրճանակի փամփուշտի 2 փաթեթ է առգրավել: Բացի այդ, «Ռոսբալտ»-ի աղբյուրներն ասել են, որ գործարարը սպանությունների հետ առնչություն չունի:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանում ապրող և գործունեություն ծավալող մեծահարուստ Լևոն Հայրապետյանին: Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին` «Դոմոդեդովո» օդանավակայանում` Մոնակոյից վերադառնալուց:

Հետաքննիչներն ուժեղացված հսկողությամբ գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:

Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է ցմահ ազատազրկված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Լևոն Հայրապետյանն արցախցի բարերար է ու հայկական Սփյուռքի ամենախոշոր մեծահարուստներից մեկը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում