«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 5,3 մլն դոլարի առքուվաճառք
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում հուլիսի 15-ին կատարվել է 5,3 մլն դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առաջարկը կազմել է 407.35 դրամ, պահանջարկը` 407.27 դրամ:
Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 26 մլրդ 700 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.00 տոկոս, առավելագույնը` 7.05 տոկոս, նվազագույնը` 7.00 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0025 տոկոս։
Հունիսի 6-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.22, 7-ին` 413.22, 9-ին` 412.55, 10-ին` 410.99, 11-ին` 411.50, 12-ին` 412.04: Հունիսի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին գործարք չի կատարվել: Հունիսի 17-ին միջին փոխարժեքը կազմել է 410.73, 18-ին` 409.97, 19-ին` 409.70, 20-ին` 409.07 դրամ: Հունիսի 23-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.88, հունիսի 24-ին` 407.88, իսկ հունիսի 25-ին, 26-ին, 27-ին և 28-ին գործարք չի կատարվել: Հունիսի 30-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 407.50, հուլիսի 1-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 2-ին միջին փոխարժեքը կազմել է 408.31 դրամ, հուլիսի 3-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 4-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 408.00, հուլիսի 5-ին և 6-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 7-ին միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 8-ին, 9-ին և 10-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 11-ին միջին փոխարժեքը կազմել է 407.99 դրամ, հուլիսի 12-ին և 13-ին գործարք չի կատարվել: Հուլիսի 14-ին ԱՄՆ դոլարի միջինփոխարժեքը կազմել է 407.49 դրամ: