Անվանի դրամատուրգ Ժիրայր Անանյանը կդառնար 80 տարեկան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանն այսօր՝ հուլիսի 14-ին կդառնար 80 տարեկան: Իր «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ» և այլ պիեսներով հանրության շրջանում հայտնի դրամատուրգն իր ամբողջ կյանքը նվիրել է արվեստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժիրայր Հրայրի Անանյանը (Տեր-Անանյան) ծնվել է 1934 թվականին, ՀԽՍՀ նախկին Շամշադինի շրջանի Բերդ ավանում: 1952 թվականին ավարտել Է Երեւանի Մ. Նալբանդյանի անվան միջնակարգ դպրոցը, 1958-ին՝ Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում: Առաջին պիեսը բեմադրվել Է 1956 թվականին, այնուհետև նրա տարբեր գործեր ներկայացվել են Երևանի Գ. Սունդուկյանի և Հ. Պարոնյանի անվան, Թբիլիսիի, Արտաշատի, Ստեփանակերտի, Ղափանի, Լենինականի և այլ քաղաքների թատրոններում: Հանդիսականների շրջանում մեծ ընդունելության են արժանացել նրա «Տաքսի, տաքսի», «Իմ տունը քո տունը չէ» եւ այլ պիեսների բեմադրություններ: Դրանցից առաջինը տեղ է գտել Մոսկվայի «Տեատր» հանդեսի 1973 թվականին Խորհրդային Միության պետական թատրոնների բեմերում մեկ խաղաշրջանում 100 անգամից ավելի ներկայացված պիեսների ցանկում: Ժիրայր Անանյանը ջերմ բարեկամություն Էր անում բեմի մեծանուն վարպետ, ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի հետ, որը նրա պիեսների գլխավոր հերոսների փայլուն դերակատարներից էր:

Նրա գրած պիեսները բեմադրվել են գրեթե բոլոր հայկական թատրոններում` «Տաքսի, տաքսի» (1973թ.), «Անծանոթ ամուսիններ» (1979թ.), «Իմ տունը քո տունը չէ» (1982թ.), «Իրարանցում» (1983թ.), «Կարուսել» (1988թ.), «Սրբապատկեր» (1991թ.), «Թռչող ափսեից իջած մարդը» (1992թ.), «Ընդունելություն՝ երկուսից մինչև վեցը» (1994թ.), «Զգույշ, նա է» (1998թ.), «Տեր, մի թող մեզ անտեր» (2000թ.), «Կեսգիշերին» (1999թ.), «Բրավո» (2003թ.), «Մեր տան տերերը կամ ես չեմ ուզում դառնալ միլիոնատեր» (2003թ.) և այլն: Բեմադրություններ է ունեցել նաև Թբիլիսիում, Թեհրանում, Հալեպում, Բեյրութում, Նյու Յորքում և այլուր:1980թ-ից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ: 2002թ. արժանացել է «Վահագն» համահայկական մրցանակի` «Լույս քսանյոթի գիշերը» պիեսների ժողովածուների համար: Մահացել է Երևանում:

Հայերեն English

Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios

Նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 ուժ. ձայների հաշվարկն ավարտվել է բոլոր ընտրատեղամասերում

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Իսրայելն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել իրար

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան