Արտեմ Ասատյանը ժողովրդագրական իրավիճակի կարգավորման համար կարևորեց միգրացիոն կանոնակարգումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար մշակվող ազգային ծրագիրը կհենվի կայուն ընտանիքի և վստահության մթնոլորտի ձևավորման վրա: Այս մասին ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` նշելով, որ կայուն ընտանիքի ձևավորման պարագայում խնդիրների մեծ մասը լուծում կստանա: «Լուծումները պետք է տալ հիմա, որովհետև հետո կարող է ուշ լինել: Կառավարության ծրագրով ամրագրվել է ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագիր հաստատելու և դրանով առաջնորդվելու խնդիրը: 2009 թվականին հաստատվեց ռազմավարությունը, որից հետո իրականացվեցին տարեկան ծրագրեր, սակայն հասունացել է պահը, որ այդ տարեկան ծրագրերի ընթացքում կատարված հետազոտությունները կոնկրետացվեն, և նշվեն այն հանգուցային կետերը, որոնց ուղղությամբ պետք է առարկայական քայլեր կատարվեն: Ծրագրի ամենակարևոր հարցերից է նաև գաղափարի սահմանումը, քանի որ այսօր ազգային անվտանգության բաղադրիչ է դարձել հասարակության միասնականությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը: Նա շեշտեց, որ չի ցանկանում տեսնել դեկլարատիվ բնույթ կրող ծրագիր և համոզմունք հայտնեց, որ ծրագիրը պետք է իրագործի հանրությունը, ոչ թե Կառավարությունը և իշխանությունը:

Խոսելով Հայաստանից արտագաղթի տեմպերի և Ռուսաստանի հետ ստորագրված միջրացիոն երկու պայմանագրերի մասին` նախարարը նշեց, որ պայմանագրերը միգրացիայի կանոնակարգման բնույթ ունեն: «Միգրացիոն գործընթացները նոր չեն և երբևէ չեն դադարում աշխարհի որևէ կետում: Երբ մենք խոսում ենք անկանոն միգրացիայի մասին, այստեղ ռիսկերը ավելի շատ են, և միգրացիոն հոսքերի կառավարման ու դրա պատճառների բացահայտման հնարավորություն չկա: Առավել բարենպաստ է իրավիճակը կանոնակարգված միգրացիայի պարագայում»,- ասաց Ասատրյանը:

Հայաստանում ՄԱԿ բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի խոսքով, Արևելյան Եվրոպայի երկրները ներկայումս գտնվում են ժողովրդագրական անկայուն իրավիճակում: Նա առանձնացրեց Ֆրանսիայի և Շվեդիայի փորձը ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտում: «Այդ երկրները կարողացան վերջին տարիներին կարգավորել իրենց ժողովրդագրական իրավիճակը` առաջնորդվելով ժողովրդագրական իրավիճակի բարելավման ծրագրերով: Սակայն այդ ծրագրերը թանկարժեք են և քաղաքական կամք են պահանջում: Ֆրանսիան տարեկան այդ ծրագրերի վրա ծախսում է իր ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, որը հսկայական գումար է»,- ասաց Հայրապետյանը: Նրա խոսքով, Հայաստանը կարող է օգտվել այդ ծրագրերի որոշ կետերից` հարմարեցնելով տեղի պայմաններին:

Հայերեն

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ

Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր