Իրավունք

Նոր Սահմանդրությամբ մշակվող մեխանիզմները պաշտոնյային հաշվետու կդարձնեն հասարակության առաջ. Գագիկ Հարությունյան

4 րոպեի ընթերցում

Նոր Սահմանդրությամբ մշակվող մեխանիզմները պաշտոնյային հաշվետու կդարձնեն հասարակության առաջ. Գագիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանադրությունը պետք է սահմանի հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմները և իրավունքի գերակայությունը: Եթե մինչ այժմ սահմանադրությամբ գերակա է եղել օրենքը, որը իշխանակենտրոն Սահմանադրության վկայություն է, ապա այսուհետ պետք է հիմք դրվի իրավական գերակայությանը, այսինքն` մարդակենտրոն Սահմանադրության հաստատմանը: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ Լոռու մարզում կայացած հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Մենք չենք կարող իրավական պետություն ստեղծել, եթե անիրավական քայլերով ենք առաջնորդվում: Սահմանդրությամբ պետք է սահմանվեն պատասխանատվության այն մեխանիզմները, որոնք պետական պաշտոնյային հաշվետու կդարձնեն հասարակության հանդեպ և հիմք կհանդիսանան անօրինությունների վերացման համար: Իշխանակենտրոնության պարագայում իշխանությունը և նրա հայեցողությունը սահմանափակված չեն օրենքով. այդ հարցը պետք է լուծվի մարդակենտրոն Սահմանադրութայմբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը պատմական ակնարկ կատարեց` ներկայացնելով Հայաստանի պատմության մեջ սահմանադրականության հիմքերը: Նրա խոսքով` սահմանադրությունների միջազգային զարգացումները երկու հիմնական վեկտոր ունեն` իշխանակենտրոն Սահմանադրություն և մարդակենտրոն Սահամանդրություն: Երկրորդ պարագայում կենտրոնում մարդն է, և ամեն ինչ համապատասխանում է նրա բնական իրավունքների ու ազատությունների գերակայությանը: «Անկախացումից հետո Սահմանադրության ստեղծումը գնաց իշխանակենտրոն սահամանդրության ստեղծման ճանապարհով, որը մեծ դեր ունեցավ մեր պետականության կայացման հարցում: 2005-ին մենք փորձեցինք մարդակենտրոն Սահմանադրության համար ուղղություններ մատնանշել և այժմ ցանկանում ենք հասնել այդ հարցի լուծմանը»,- ասաց Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանի համոզմամբ` քանի դեռ շատ խնդիրներ իրենց լուծումը չեն գտել Սահմանադրությամբ, քաղաքացու համար դժվար կլինի իրացնել իր իրավունքը: «Որքան խնդիրները հստակեցված չեն, այնքան իշխանությունը չի կարող ավելի լավը դառնալ: Համակարգը պետք է այնպիսին լինի, որ հայեցողության սահմանները լինեն սահմանափակ, իշխանությունը սահմանափակված լինի իրավունքով, իսկ հայեցողությունը լինի վերահսկելի: Իմ ցանկությունն է, որ իմ երեխաները ապրեն այնպիսի երկրում, որտեղ չինովնիկները չեն որոշոմ նրանց ճակատագիրը, որտեղ կա Սահմադրություն, որը սահման է դնում, տալիս է նաև ազատության սահմանները»,-նշեց Հարությունյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննակում են ունեցել նաև հոգևորականների հետ Մայր Աթոռում և սպասում են նրանց առաջարկություններին, որոնք հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգի մշակման ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում