Իրավունք

Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել երկու քաղաքացու. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել երկու քաղաքացու. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացիներ Սրապիոն և Սևակ Ա.-երի հաղորդման, 2014 թվականի հունիսի 29-ին` ժամը 23.30-ի սահմաններում, իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժնի աշխատակիցների կողմից, որի արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում