Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին առաջադրել է Ռիչարդ Միլս-կրտսերի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Եթե առաջարկն ընդունվի Սենատի կողմից, Միլսը կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:

«Ես շնորհակալ եմ, որ այս տպավորիչ անհատականություններն ընտրել են իրենց տաղանդն ամերիկացի ժողովրդին ծառայեցնելու ճանապարհը՝ մեր երկրի համար այսքան կարևոր ժամանակ: Ես անհամբերությամբ եմ սպասում նրանց հետ աշխատելուն առաջիկա ամիսներին ու տարիներին»,-ասել է Օբաման՝ վկայակոչելով Միլսին և բոլոր նրանց, ովքեր առաջադրվել են դեսպանական պաշտոններում:

Միլսը ներկայում Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալն է: Նա ժամանակավոր հիմունքներով իրականացրել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի գործառույթները՝ 2011-ի հունիսին: Միլսը դիվանագիտական աշխատանքի է անցել 1988-ին` ծառայելով Փարիզում ԱՄՆ դեսպանությունում, հետագայում նաեւ` Դուբլինում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում, Իսլամաբադում, Էր Ռիյադում: Նա Վաշինգտոնում միացել է Խորհրդային բյուրոյին` Հայաստանի և Արդբեջանի անկախացումից հետո պաշտոնի անցնելով հյուպատոսական ծառայությունում:

Միլսն ավարտել է Ջորջթաունի համալսարանի Դիվանագիտության դպրոցը: Նա նաև ունի Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ և մագիստրոսական դիպլոմ է ստացել միջազգային անվտանգության ասպարեզում Միջազգային պաշտպանության համալսարանում 2005 թվականին: Մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը, Միլսը Վաշինգտոնում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով: Ամուսնացած է դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Լի Կարտերի հետ: Խոսում է ֆրանսերեն և ռուսերեն:

Հայերեն English Русский

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Ստամբուլում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը