Իրավունք

Գեղարքունիքում խանութի սեփականատերը բռնություն է գործադրել հարկային տեսչության աշխատակիցների նկատմամբ. ՀՔԾ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում խանութի սեփականատերը բռնություն է գործադրել հարկային տեսչության աշխատակիցների նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներ Արայիկ Հ.-ի և Կարեն Ս.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 316-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ նախապատրաստված նյութերի, 2014 թվականի հունիսի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարության Գավառի տարածքային հարկային տեսչության աշխատակիցների կողմից Գեղարքունիքի մարզում գործող խանութում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտությունը ստուգելու նպատակով անցկացված ստուգման ընթացքում խանութի սեփականատերը, խոչընդոտելով հարկային տեսչության աշխատակիցների օրենքով վերապահված լիազորություններն իրականացնելուն, կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրանցից մեկին, իսկ հարկային տեսչության աշխատակիցն ակնհայտորեն անցնելով իր լիազորությունները` ապտակել է հիշյալ խանութի սեփականատիրոջը: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում