Կյանքից հեռացել է նկարիչ և դերասան Ռաֆայել Աթոյանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 84-րդ տարում Ֆրեզնոյում վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանը: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ռ. Աթոյանը ծնվել է 1931թ. հունվարի 31-ին` Լենինականում (Գյումրի): 1944-46թթ. սովորել է տեղի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1948-53թթ.` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1954-59թթ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում:

Ռ. Աթոյանը հեղինակել է մի շարք բնանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ: Նրա դեղնադարչնագույն կոլորիտով նկարների հենքը Շիրակի լեռնաշխարհն է` «Աղջիկները բակում» (1975թ.), «Ձիակառք ճերմակ ձիերով» (1978թ.), «Կինը և ծառը» (1978թ.), «Խնոցի» (1980թ.) և այլն:

Նկարահանվել է «Մենավոր ընկուզենի» (1987թ.),«Կարոտ» (1990թ.) կինոնկարներում: Վերջինում մարմնավորել է գլխավոր հերոս Առաքելի կերպարը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի ազգային պատկերասրահում 2011թ.բացվել է Ռ. Աթոյանի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյաններին նվիրված անհատական ցուցահանդեսը, որտեղ վարպետին հանձնվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ:

Նա 1991 թվականից բնակվել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում, որտեղ և կնքել է իր մահկանացուն:

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի