ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԽ գլխավոր քարտուղարին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում գլխավոր դատախազը եվրոպացի պաշտոնյաների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և դատաիրավական բարեփոխումներին վերաբերող հարցեր: