Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը հերքում է Վանաձորում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը կոչ է անում չլարել իրավիճակը՝ նշելով, որ Վանաձորում նոր երկրաշարժի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանն ընդգծեց, որ Վանաձորում ուժեղ երկրաշարժ չի լինելու: «Նոր երկրաշարժի մասին լուրերը սուտ են, մարդիկ պարզապես շահագրգռված են դրանք տարածել: Ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ծառայության դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրաշարժի կանխատեսման հնարավորությանը, ապա թույլ ցնցումները կանխատեսելի չեն: «Վանաձորում արդեն գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումները համարվում են թույլ ցնցումներ: Ուժեղ ցնցումներ կլինեին, եթե լիներ 5,5 մագնիտուդից ավելի: Թույլ ցնցումները ոչ կանխատեսելի են, ոչ էլ իմաստ ունի դրանք կանխատեսել»,-նշեց Հրաչյա Պետրոսյանը:

Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք հուլիսի 7-ին` տեղական ժամանակով ժամը 03.08-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

«Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»,-նշված է ԱԻՆ կայքում:

Հայերեն English Русский

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան