Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ գրասենյակի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ գրասենյակի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում նախարարը բարձր է գնահատել Հիմնադրամի շուրջ 20 տարվա գործունեությունը Հայաստանում, որն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանությանը և նրանց առողջապահական պայմանների ու կրթական վիճակի բարելավմանը:

Կողմերը քննարկել են Հայաստանում վերականգնողական արդարադատությանն ու որդերգրմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձել են Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրին և ՀՀ կառավարության գործունեության ծրագրով ամրագրված պրոբացիոն ծառայության ներդրման ժամկետներին: Նախարարը վերահաստատել է Հայաստանի արդարադատության նախարարության պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում