Իրավունք

Հովհաննես Մանուկյանն ու իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարները քննարկել են ցմահ ազատազրկվածների իրավունքներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանն ու իրավապաշտպան ՀԿ-ների ղեկավարները քննարկել են ցմահ ազատազրկվածների իրավունքներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշվի առնելով վերջին ժամանակների ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կարգավիճակին վերաբերող հասարակական հետաքրքրությունը՝ այսօր` հուլիսի 4-ին, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանին և «Անմեղության հայկական ծրագիր» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Զարուհի Մեժլումյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են ցմահ ազատազրկան դատապարտվածների իրավունքներին առնչվող հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախարարին են ներկայացրել ցմահ ազատազրկման դատապարտվածների վերաբերյալ իրենց ուսունասիրությունների արդյունքներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել օրենսդրական բարեփոխումներին, դատապարտյալների պահման պայմաններին, ինպես նաև՝ պատժի վերանայման հարցերին: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը և Սուրեն Քրմոյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում