Թուրքիայում բնակվող լազ գրողը պատրաստ է կյանքով վճարել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում ավելացել են այն քաջ մտավորականները, ովքեր, աչքի տակ ունենալով հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու հավանականությունն ու իրենց գործընկերների դաժան փորձառությունը, այդուհանդերձ ճշմարտությունն ասելը վեր են դասում ամեն տեսակ կաղապարներից: Նման մտավորականների թվին է դասվում Թուրքիայում բնակվող լազ գրող-բանաստեղծ Սերքան Էնգինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին` ճշմարտությունը վեր դասելով անգամ սեփական կյանքից:

-Ապրելով Թուրքիայում` Դուք ազատորեն խոսում եք Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ Թուրքիայում հայկական հարցի մասին թուրքական պետական դիրքորոշումը չարտահայտող անձինք մշտապես ենթարկվում են սպառնալինքների: Չեք վախենո՞ւմ, որ Ձեզ էլ կհալածեն կամ հետապնդումների կենթարկեն:

-Ես չեմ վախենում մահանալուց: Ի սկզբանե նկատի ունեցել եմ այդ ռիսկը: Ես պատրաստ եմ մահվան: Ես մեկն եմ, ով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր ճշմարտությունը: Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գրվածքների պատճառով կարող եմ Հրանտ Դինքի նման փողոցի մեջտեղում սպանվել կամ բանտ նետվել: Գրում եմ այս սպառնալիքներն աչքի տակ ունենալով: Բացի այդ, ստեղծագործություններումս խոսում եմ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ասորիների, քելդանիների, նեստորականների, պոնտոսյան հույների ցեղասպանությունների մասին:

-Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են Ձեր ստեղծագործությունները այս հարցում փոխել Թուրքիայում մեծացող նոր սերունդների հայացքները: Ապագայում հնարավո՞ր է, որ նրանք կոտրեն ներկայում երկրում առկա կարծրատիպերը:

-Այո', նպատակս էլ հենց դա է. Հայոց ցեղասպանության և մեր թուրք նախնիերի իրագործած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկել և ի ցույց դնել պաշտոնական գաղափարախոսության ստերը: Իհարկե այս փոփոխությունը չի կարող լինել միայն իմ ստեղծագործություններով, սակայն եթե ես և ինձ նման պատվով և քաջ մտավորականները շարունակեն գրել, երիտասարդները, ովքեր թունավորվել են ֆաշիստական-քեմալական ռեժիմի ռասիստական կրթական համակարգով, կսկսեն նկատել իրականությունը… Գիտակցումը կառաջացնի կարեկցանք, իսկ կարեկցանքը կխորացնի մարդկային խիղճը… Կարծում եմ, որ ցեղասպանություններն ընդունել հնարավոր է միայն խորը խղճի առկայության պարագայում:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել:

-Դժբախտաբար այս հարցում հիմնական դիրքորոշումը չի փոխվելու: Իրատեսական չի լինի սպասել այն բանին, որ վերջին պահին անակնկալ կերպով ժխտողականությանը վերջ տրվի:

-Ցանկություն ունե՞ք այցելել Հայաստան:

-Այո', շատ եմ ցանկանում գալ Հայաստան: Եթե որևէ հրավեր ստանամ, ուրախությամբ կգամ:

Հարցազրույցը` Արաքս Կասյանի

Հայերեն English Русский

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին

Հայաստանի ժողովրդական նկարիչ Յուրի Պետրոսյանի 85-ամյակը նշանավորվեց «Մտորումներ» հետահայաց ցուցադրությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց չեն ունենա Աբու Դաբիում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին ընդառաջ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները