Արման Սաղաթելյանը հաստատել է ՀՀ Նախագահի՝ Լատինական Ամերիկա կատարելիք այցի մասին տեղեկատվությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա: ՀՀ Նախագահը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի: Արգենտինական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունները մեկնաբանելու«Արմենպրես»-ի խնդրանքին ի պատասխան, Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը նշել է. «Առաջիկայում նախատեսվում են ՀՀ Նախագահի այցեր Արգենինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Չիլիի Հանրապետություն, որոնց ժամկետների եւ ծրագրերի վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»:

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 17-ին: 2011թ. սեպտեմբերի 6-ին Արգենտինայի Սենատում, իսկ հոկտեմբերի 6-ին Պատգամավորների Պալատում ստեղծվել են ՀՀ-ԱՀ բարեկամության խորհրդարանական խմբեր: Այս ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվել է 19 համաձայնագիր, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներին: Հայաստանից Արգենտնիա հիմնականում արտահանվում է հագուստ, իսկ ներմուծվում միս, շաքար եւ ծխախոտ: Արգենտինայի հայհամայնքը խոշորներից է: Ձեւավորվել է հատկապես 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո: Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հզ. հայ։ Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում և Կորդովայում (7 հզ)։ Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը։ Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները։ Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ։ Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան։ Հրատարակվում են «Սարդարապատ», «Նոր Սևան», «Արմենիա», «Նոր Հաճըն», «Հայ» պարբերականները, գործում են հայկական ռադիոժամեր։ Արգենտինան Հայոց Ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով՝ 2007 թվականին:

Հայերեն English Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը