Հովհաննես Մանուկյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցչին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 2-ին ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի կովկասյան ծրագրի պատասխանատու Թերեզա Թալհամմերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծին, քրեակատարողական, նոտարական համակարգերին ինչպես նաև պրոբացիոն ծառայությանն առնչվող հարցեր:
ՀՀ արդարադատության նախարարի առաջարկով նախանշվել են համագործակցության հետագա ուղիները և առանձնացվել առաջնահերթությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել անչափահաս դատապարտյալների սոցիալական հետագա ինտեգրմանն առնչվող քննարկում, որտեղ Գերմանիայի Դաշնային Հանրապետության առաջավոր փորձագետները շահագրգիռ կողմերին կներկայացնեն ոլորտի ձեռքբերումները: