Ոստիկանության աշխատակիցը սպառնալիքների ազդեցության տակ կեղծ ցուցմունքներ է կորզել քաղաքացուց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ մամուլի բաժնից, ըստ քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող անձը սպառնալիքների ազդեցության տակ իրենից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ է կորզել, ինչի հետևանքով մեղավորները խուսափել են քրեական պատասխանատվությունից: Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք հոդվածը` Русский