Իրավունք

Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին

1 րոպեի ընթերցում

Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերուիրթին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում քննարկվել են փախստականներին առնչվող օրենսդրական կարգավորրումները, անդրադարձ է եղել «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին: ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչն իր գոհունակությունն է հայտնել երեկ մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի վերաբերյալ՝ արժևորելով ծրագրում տեղ գտած փախստականներին առնչվող դրույթները:

ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցչի առաքելությունը՝ նշելով, որ ապագայում կշարունակվեն համագործակցության լավ ավանդույթները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում