Հայաստանն իրավական համակարգը պետք է զարգացնի՝ առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը. Հովհաննես Մանուկյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվող սահմանադրական և պետաիրավական բարեփոխումների համատեքստում առավել արդիական է դարձել մարդու իրավունքների իրական պաշտպանություն ապահովող համակարգերի ներդրման հարցը: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնակին նվիրված միջացառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Պետությունը սեփական իրավական համակարգը պետք է զարգացնի՝ առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը: Այս իմաստով կարևոր նշանակություն ունեցավ Նախագահի կարգադրության հիման վրա մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակումը, ոը փետրվարին ընդունվեց կառավարության կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այս ծրագիրը համարում է մարդու իրավունքների պաշտպանության առումով համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք: «Ծրագրի նպատակն է ապահովել Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց նա:

Նախարարը կարևորում է ծրագրի մշակման գործում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Նա առաջին հերթին կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Այս ծրագրի շրջանակներում նշանակալի բաղադրիչներից է նաև հանրության մասնակցությունը պետության կարևորագույն որոշումների կայացմանը»,- ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով, որ հասարակությունն առավել քան ինտեգրված պետք է լինի կառավարության որոշումների կայացման, մշակման և հետագայում նաև դրանց իրականացման գործում: Նախարարի խոսքով՝ այդ դեպքում հանրության աչքին կառավարության որոշումներն առավել լեգիտիմ կլինեն, իսկ պետությունը հնարավորություն է ստանում առավել արդյունավետ դարձնել իր որոշումները:

Մանուկյանը կարևորում է նաև ծրագրի մշակմանը և իրականացմանը պետական համապատասխան մարմինների՝ մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ մարմինների և այլ կառույցների մասնակցությունը:

Նա ընդգծեց, որ ծրագրում հստակ երևում են հիմնական թիրախները՝ առողջության ապահովում, կրթության, սոցիալական պաշտպանության իրավունքը և այլն: «Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ծրագրում ամրագրված միջոցառումները սահմանափակված չեն և լինելու են շարունակական: Սա կենդանի փաստաթուղթ է, որ անընդհատ գտնվելու է դինամիկ զարգացման փուլում: Մենք չենք սահմանափակվելու մեկ ծրագրի իրականացմամբ, այլ անընդհատ փոփոխությունների ենք ենթարկելու այս ծրագիրը»,- ասաց Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանը հույս հայտնեց , որ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում մարդու իրավունքների իրական և արդյունավետ պաշտպանության համակարգի ամրապնդման վրա:

ՄԱԿ-ի նիստերի դահլիճում հունիսի 30-ին տրվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ելույթներ ունեցան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմարար Դիրկ Լորենցը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոն:

Հայերեն Русский

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն