Հայաստանում Իտալիայի դեսպանը հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ ազգային կոնգրեսի լրատվական ծառայությունից, Տեր-Պետրոսյանը դեսպանի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, ինչպես նաև երկրի առջև ծառացած մարտահրավերները, որոնց թվում` շրջափակման հետևանքով տնտեսական այլընտրանքների բացակայությունը:
Կարդացեք հոդվածը` Русский