Գևորգ Կոստանյանը բացառում է համակարգային կաշառակերության դեպքերը դատախազությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գրևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ կոռուպցիան դատախազության համակարգում չի կարող համակարգային առումով գոյություն ունենալ: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ համակարգային կոռուպցիայի վերաբերյալ հնարավոր չէ խոսել որևէ պարագայում: «Միաժամանակ, չբացառելով, որ կարող են լինել կոռուպցիայի անհատական դրսևորումներ, ընդամենը կարող եմ ասել, որ նման դրսևերումները հայտնաբերելու պարագայում անմիջապես կչեզոքացվեն, և համապատասխան դատախազը, ով կաշառք է վերցրել կամ կոռուպցիոն այլ վարքագիծ է դրսևորել, կենթարկվի պատասխանատվության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ դատախաղի կողմից կաշառք վերցնելն ուղղակի ստորություն է թե՛ հասարակության, և թե՛ ամբողջ դատախազական համակարգի նկատմամբ:

Կոստանյանն ընդգծեց, որ կաշառակերության դեմ անողոք պայքարը ևս դատախազության գործունեության գլխավոր սկզբունքներից է: Նա ընդգծեց, որ կաշառքի պայմաններում իրավական բլոկում հատկապես գոհ են լինում բոլոր կողմերը՝ մեղադրյալը կամ կասկածյալը իր բարեկամներով , կաշառակեր ոստիկանը, քննիչը, դատախազը կամ դատավորը: «Սա մարդկանց մի խումբ է, որտեղ, որպես կանոն, բոլորը գոհ են, քանի որ հասնում են ցանկալի արդյունքի: Կաշառքի սխեմայի բացակայության պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, դժգոհությունները բավականին շատ են լինում, քանի որ վերոնշյալ անձանցից որևէ մեկն արդեն չի կարողանում հասնել իր ապօրինի ակնկալիքին»,- նշեց գլխավոր դատախազը:

Նա ընդգծեց, որ իրենց բոլորովին չի մտահոգում, որ կոռուպցիոն դրսևորուների բացառումը կարող է ոմանց դժգոհությունը առաջացնել, քանի որ դրանից կարող են գոհ չլինել առանձին անհատներ, սակայն հասարակությունը միշտ գոհ է կառուպցիայի բացակայությունից:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին