ՌԴ և ՀՀ արդարադատության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի է ունեցել երկկողմ հանդիպում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Ալեքսանդր Կոնովալովի միջև:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր: Բարձր է գնահատվել ներկա համագործակցության մակարդակը: Շոշափվել են տարբեր ոլորտներում իրավական օգնությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև` ՀՀ արդարադատության նախարարը ռուսաստանյան գործընկերոջը տեղեկացրել է նախարարության կազմում պրոբացիոն ծառայություն ստեղծելու մտադրության մասին՝ կարևորելով այս հարցում Ռուսաստանի փորձն ուսումնասիրելու անհրաժեշտությունը: