Իրավունք

Մոսկվայի քաղաքային դատարանը չի երկարացրել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի քաղաքային դատարանը չի երկարացրել հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը հունիսի 20-ին չեղյալ է հայտարարել Պոդոլսկի մերձակայքում երթուղային ավտոբուսի հետ բախված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքը երկարացնելու մասին որոշումը: Վթարի հետեւանքով զոհվել Էր 18 մարդ: Նախագահությունը խախտումներ է բացահայտել Տրոիցկի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի՝ 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ եւ նյութերն ուղարկել Է նոր քննության, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Հրաչյա Հարությունյանի նկատմամբ գործն արդեն բովանդակային քննության փուլում Է: 2013 թվականի դեկտեմբերի որոշումից հետո նրան կալանքի տակ պահելու ժամկետը քանիցս երկարացվել է:

Հարությունյանի նկատմամբ դատավարությունն ընթանում Է Մոսկվայի Տրոիցկի դատարանում: Գործի նյութերը կազմում են 10 հատոր, ներառյալ անցկացված ավելի քան 70 փորձաքննությունները: Տուժած Է ճանաչվել 47 մարդ:

Վթարը տեղի Է ունեցել անցյալ տարվա հուլիսի 13-ին Մոսկվայի Տրոիցկի վարչական օկրուգում՝ Պոդոլսկի մատույցներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում