Քեսաբահայ տասնյակ ընտանիքներ վերադարձել են իրենց բնակարաններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեսաբահայ տասնյակ ընտանիքներ հունիսի 16-ին վերադարձել են իրենց բնակարաններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Նարեկ Լուիսյանը: Նրա խոսքով` Քեսաբում այժմ բավական շատ խնդիրներ կան` կապված ջրի, էլեկտրաէներգիայի, համացանցի և հեռախոսակապի հետ: Ուստի, խնդիրները լուծելու համար ղեկավարությունը դիմել է սիրիական իշխանություններին և հուսով է, որ աստիճանաբար բոլոր խնդիրները կլուծվեն:

Վարդապետը տեղեկացրեց, որ առավել վատ վիճակում են բնակարանների խոհանոցները, որոնք օգտագործել են զինյալները, ուստի ջրի առկայությունը չափազանց կարևոր է կենցաղային հարցեր լուծելու և ապրելու համար:

Նարեկ Լուսիսյանը նաև հայտնեց, որ Քեսաբի ազատագրումից հետո հայկական եկեղեցիները, հաստատությունները, մշակութային միությունները ավերվել, հրկիզվել կամ նյութական լուրջ կորուստներ են կրել: Նրա խոսքով` զինյալները սրբի գերեզման են քանդել և հանել աճյունը:

Քեսաբի ղեկավարությունը կոչ է արել քեսաբահայերին վերադառնալ իրենց բնակարաններ, զգուշան օտար կողոպտիչներից, ովքեր սկսել են ներխուժել Քեսաբի բնակարաններ:

«Պիտի կրկին ծաղեցնենք ու շենացնենք Քեսաբը՝ մեր հայրենիքը»,- հույսով նշեց վարդապետը՝ ավելացնելով, որ հեռավոր երկրներում գտնվող քեսաբահայերն, իմանալով հայրենիքի ազատագրման մասին, ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ:

Եվս մեկ լուր, որ ուրախացրել էր Քեսաբ վերադարձած հայերին, այնտեղ բերքատու ծաղկած ծառեր ու բազմերանգ ծաղիկներ տեսնելն էր. «Այս տարի առատ բերք ենք ունենալու»,- ուրախությամբ նշեց վարդապետը:

Սիրիական բանակը հունիսի 15-ին հսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա՝ վերականգնելով կայունությունն ու անվտանգությունը: Բանակը տասնյակ զինյալներ է ոչնչացրել: Քաղաքի կենտրոնում բարձրացվել է սիրիական դրոշը: Նահանջող ահաբեկչական խմբավորումների առջև թուրքական սահմանապահ ուժերը փակել են սահմանը:

Հայերեն English

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն