Կառավարության օրակարգում է իրական ՓՄՁ ձևավորումն ու ընտանեկան բիզնեսի զարգացումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն աշխատում է Հայաստանում ձևավորել իրական փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրճատել ստվերային տնտեսությունը, նպաստել ընտանեկան բիզնեսի զարգացմանն ու փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը. հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կիրառումից ակնկալվող արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը հայտնել է, որ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ Կառավարությունն ընդհանուր հայտարարի է եկել կարգավորման մի շարք առանցքային հարցերում, մասնավորապես` ՓՄՁ-ների համար 2015 և 2016 թվականներին կպահպանվի շրջանառության 58.35 միլիոն դրամ առավելագույն շեմը, առևտրի ոլորտում շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից կնվազեցվի մինչև 1 տոկոսի:

Հանրապետությունում գործող 58 հազար 700 ՓՄՁ սուբյեկտներից 39 հազարը ներգրավված է առևտրի ոլորտում, նրանց վճարած շրջանառության հարկի մասնաբաժինը տարեկան հարկային եկամուտներում չի գերազանցում 2 տոկոսը` տատանվելով 1.5 տոկոսի սահմաններում: «Մեր գործունեության հիմնական մեխը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի թիրախը լինելու է դաշտի կարգավորումն ու իրական ՓՄՁ-ների ձևավորումը, որոնցից ստացվող ազդակները թույլ կտան վարչարարության սլաքն ուղղել խոշոր բիզնեսի ուղղությամբ»,- նշել է Ա.Ալավերդյանը:

Փոխնախարարի համոզմամբ՝ տնտեսության մեջ ստվերի կրճատման բանալին գործարքների փաստաթղթավորումն է. նա վերահաստատել է, որ պետությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկման աղբյուր՝ այլ նպատակ ունի դրանց օժանդակությամբ հասնելու խոշոր տնտեսվարողների մոտ ստվերի կրճատմանը: Ֆինանսների փոխնախարարը խոսել է Հայաստանում ներդրվող նոր ինստիտուտի՝ ընտանեկան բիզնեսի մասին: Նա հիշեցրել է, որ ընտանիքի անդամների կողմից իրականացվող և տարեկան մինչև 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրությունը չի հարկվի: «Օրենքով հստակ ամրագրվելու է ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավված անձանց շրջանակը»,- նշել է Արմեն Ալավերդյանը` պարզաբանելով, որ արտոնագրային վճարների համակարգում ընդգրկված տնտեսվարողները չեն ունենալու ընտանեկան բիզնեսի կարգավիճակ:

Միաժամանակ, նա ներկայացրել է ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելուց խուսափողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության միջոցների խստացման աստիճանական համակարգը` նշելով, որ նոր կարգավորմների արդյունքներն ի հայտ կգան 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս:

Ֆինանսների նախարարության մշակած օրենսդրական փաթեթը նախատեսված է ուժի մեջ դնել 2014թ. հոկտեմբերի 1-ից:

Հայերեն English Русский

Մենք բարձր ենք գնահատում ՀՀ-ի հետ հարաբերությունները․ Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Մեր ռազմավարությունն է էներգետիկ 100 տոկոսանոց անկախություն ունենալը. Նիկոլ Փաշինյան

«Իսկ ի՞նչ կլիներ, եթե…». «Հորիզոնից անդին» մրցույթը փնտրում է Հայաստանի ապագան գրող հեղինակներին

2026 թ. սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500 հազար դրամ՝ անկախ կարգաթվից

Հայաստանի և Իրանի միջև գյուղատնտեսության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ. Գևորգ Պապոյան

ԱՄՆ-ի երեք նահանգ 16 տարվա ընթացքում առաջին անգամ մահապատիժներն ի կատար կածի նույն օրը

Մի խումբ պաշտոնյաներ և մարզպետներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Կառավարությունն արտահանող տնտեսավարողներին փոխհատուցումների համար կհատկացնի ավելի քան 5.3 մլրդ դրամ

Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով

Աղվանի-Տաթև ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան