Մինչև տարեվերջ օդանավակայանի տարածքում բնակվող բոլոր ընտանիքները կտեղափոխվեն նոր բնակարաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տարածքում գտնվող շենքերում ապրող 67 ընտանիքներ այսուհետ կապրեն Հարավ-արևմտյան թաղամասում հատուկ իրենց համար կառուցված բնակելի շենքերում: Հունիսի 14-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց նորակառույց շենքերի տարածքում, ծանոթացավ պայմաններին:

Լրագրողների հետ զրույցում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն նշեց, որ օդանավակայանի տարածքում գտնվող շենքերում ապրում է 164 ընտանիք, որոնք ապրում են շատ վատ պայմաններում: Բացի այդ, նրանց առողջության համար վնասակար է օդանավակայանի տարածքում ապրելը: «Ուստի մենք որոշեցինք նրանց համար, ինչպես նաև օդանավակայանի կառավարման համար, ավելի լավ կլինի, որ տեղափոխվեն ավելի հարմար տեղ: Մենք Հայաստանի կառավարության և քաղավիացիայի վարչության հետ որոշեցինք կյանքի կոչել այս ծրագիրը և այսօր արդեն հանձնում ենք շենքերն այն մարդկանց, ովքեր ապրում են օդանավակայանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Վենդեն ընդգծեց, որ երբ օդանավակայանի տարածքում ապրող բնակիչները կտեղափոխվեն նոր բնակարաններ, օդանավակայանի ղեկավարությունը կքանդի տարածքում գտնվող բոլոր շենքերը: «Տարբեր ծրագրեր ունենք, թե ինչպես ենք օգտագործելու հետագայում այդ տարածքը: Որոշ գաղափարներ արդեն կան տարածքի օգտագործման հետ կապված, սակայն այս պահին չենք ցանկանում դրանց մասին խոսել: Այդտեղ կարող է լինել ազատ տնտեսական գոտի, կամ այլ ծրագիր կարող է իրականացվել: Այս պահին հստակ բան չեմ կարող ասել»,- նշեց Վենդեն:

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով: Առաջին փուլն արդեն ավարտվել է, որի արդյունքում օդանավականի տարածքում բնակվող 164 ընտանիքներից 67-ը կտեղափոխվեն նոր բնակարաններ: Բնակիչների տեղափոխումը նոր բնակարաններ կսկսվի 2014թ. հուլիսի 1-ից: Երկրորդ փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ և նոր բնակարաններ կստանան նաև մնացած 97 ընտանիքները, որոնց տեղափոխումը նախատեսված է իրականացնել 2014թ. դեկտեմբերի 1-ին: Շենքերի կառուցման համար ՀՀ կառավարությունը Հարավ-արևմտյան թաղամասում հատկացրել է 7000 քմ տարածք:

Հայերեն English

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում