Հիլարի Քլինթոնը հայ-թուրքական արձանագրությունների մասին բացահայտումներ է արել իր նոր գրքում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը պատուհան էր, որի միջոցով Միացյալ Նահանգները փորձում էր ջերմություն մտցնել հայ-թուրքական հարաբերությունների բանակցային գործընթացում` հույս ունենալով բացել սահմանները և դիվանագիտական հարաբերություններ սկսել երկու երկրների միջև: Այս մասին իր հեղինակած «Դժվար ընտրություններ» (Hard Choices) հուշագրական գրքում գրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրքի ընթերցումից հետո իր տպավորությունների մասին Asbarez պարբերականում հրապարակված հոդվածով կիսվել է Asbarez -ի խմբագիր Արա Խաչատուրյանը:

Նա ընդգծում է, որ գրքի ընթերցումը ստիպում է հավատալ, թե հենց Քլինթոնն է եղել հայ-թուրքական վտանգավոր արձանագրությունների ճարտարապետը` ուռճացնելով այս հարցում ԱՄՆ դերը: ԱՄՆ նախկին պետքարտուղարը գրքում նշում է նաև, որ երկու երկրներում ի հայտ եկած ուժեղ ընդդիմությունը կտրականապես դեմ հանդես եկավ փոխզիջմանը, ինչի արդյունքում էլ կառավարության վրա գործված ճնշումը թույլ չտվեց համաձայնության գալ` չնշելով, սակայն, որ հենց ամերիկացի իր գործնըկերները դեմ էին այս կեղծիքին:

Խաչատուրյանը հայտնում է, որ գրքում Քլինթոնն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության խնդրին, որի ճանաչման համար նա բազմիցս քարոզներ էր հնչեցրել իր ձախողված նախագահական քարոզարշավի ժամանակ: Գրքում նա Հայոց ցեղասպանությունն անվանում է «զգայական հակամարտություն» Հայաստանի ու Թուրքիայի միջև:

Հայաստանի մասին կատարած իր կարճ ակնարկի ժամանակ խոսելով իր այցելության մասին` Քլինթոնը որևէ հիշատակում չի կատարում Ծիծեռնակաբերդ կատարած այցելության վերաբերյալ:

Քլինթոնը մանրամասն անդրադարձել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացին: Այդ մասին նա գրում է. «Հոկտեմբերի 9-ին ես մեկնեցի Ցյուրիխ` Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի և ԵՄ բարձր ներկայացուցչի հետ` ականատեսը լինելու արձանագրությունների ստորագրմանը: Հաջորդ կեսօրին ես լքեցի իմ հյուրանոցը և արարողության համար ուղևորվեցի Ցյուրիխի համալսարան: Սակայն այդտեղ խնդիր առաջ եկավ: Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ուշանում էր: Նա անհանգստանում էր` կապված նրա հետ, թե ստորագրման ժամանակ ինչ է մտադրվել ասել Դավութօղլուն, և հանկարծ հրաժարվել էր լքել իր հյուրանոցը: Թվում էր, թե ամիսներ շարունակված զգուշավոր բանակցային գործընթացը կարող է տապալվել: Իմ ավտոշարասյունը շրջվեց և ընթացավ դեպի Ցյուրիխի Dolder Grand հյուրանոց: Մինչ ես սպասում էի մեքենայի մեջ, Ֆիլ Գորդոնը Շվեյցարիայի գլխավոր բանակցողի հետ բարձրացան` գտնելու Նալբանդյանին և նրան ստորագրման արարողությանը տանելու համար: Սակայն նա անդրդվելի էր»: Քլինթոնը պատմել է, որ Նալբանդյանին զանգահարելուց հետո նա ի վերջո բարձրացել է ՀՀ արտգործնախարարի մոտ և նրա հետ զրույցից հետո միայն Նալբանդյանը համաձայնել է ներկայանալ ստորագրման արարողությանը:

Արա Խաչատուրյանը եզրակացնում է, որ Քլինթոնն իր գրքով նշում է, որ արձանագրությունների նպատակը և Կովկասում մյուս նախաձեռնություններն իրականում անհրաժեշտ են եղել ոչ թե խաղաղություն հաստատելու համար, այլ բխել են Միացյալ Նահանգների հետաքրքրություններից:

Հայերեն English Русский

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան

Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի նախագահը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար․ Moldpres

Բուլղարիայի Վիտոշա բնական պարկի նոր կառավարման պլանի աշխատանքները նախատեսվում է սկսել 2027 թվականին․ BTA

Տարբեր երկրներից գիտնականներ Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

ԱՄՆ-ն դեմ է Թեհրանի ապասառեցված ակտիվների օգտագործմանը իրանամետ ուժերին աջակցելու համար

ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս

Մոտ 20 հազար ֆերմեր այս տարի ավելի շատ եկամուտ կստանա. Կառավարության աջակցությունը՝ ֆերմերներին

Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով

Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի լա» խաղատան լիցենզիան