Արայիկ Թունյանը նշանակվեց ՍԴ անդամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի անդամ է նշանակվել Արայիկ Թունյանը: Այս մասին քվեարկության ավարտից հետո տեղեկացրեց ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: «Քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր, որոնցից 3-ը դեմ են քվեարկել, իսկ 65-ը` կողմ Արայիկ Թունյանի թեկնածությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ավետիսյանը:Նա հայտարարեց, որ ավարտված քվեարկության արդյունքներով` Արայիկ Թունյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Թունյանին համարում է որակյալ կրթություն ստացած անձնավորություն և, ըստ նրա, ամենակարևորն այն է, քաղաքականացված չէ: «Ես անձամբ ճանաչում եմ Արայիկ Թունյանին, գիտեմ նրա որակները և ես եմ առաջարկել նրա թեկնածությունը: Դուք տեսաք, որ նա քաղաքականացված չէ, քանի որ երբ մարդը քաղաքականացված է լինում, ելևեջներով է պատասխանում պատգամավորների հարցերին, իսկ Թունյանը շատ հանգիստ ու գրագետ պատասխաններ տվեց»,- ասաց Սահակյանը:

Հարցին, թե արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պահանջով չէ՞ ինքն առաջարկել Թունյանի թեկնածությունը, Գալուստ Սահակյանը նշեց, որ դրանք բամբասանքներ են: «Բնականաբար, ես մեր կուսակցության գործադիր մարմնում որոշակիորեն ներկայացրել եմ նաև իմ տեսակետը, ուստի չի կարելի վերցնել ու նյութ չունենալու պատճառով սկսել փորփրել ինչ-որ բաներ, որոնք անհեթեթություններ են»,- ասաց Սահակյանը:

ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը առաջարկել էր Արայիկ Թունյանի թեկնածությունը: Թունյանը ՍԴ-ում կփոխարինի նախկին անդամ Վալերի Պողոսյանին, ում լիազորությունները դադարել են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում