Հովիկ Աբրահամյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար»,- այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ի պատասխանPanorama.am-իհարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին և ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:

Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից և առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված և միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորել թալանի մեղադրանքներով:

Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար:Այսքանը»:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան