Քաղաքականություն

Էդուարդ Շարմազանովը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ցինիզմ է համարում

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովը Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ցինիզմ է համարում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ցինիզմ է համարում և չի ցանկանում այն մեկնաբանել: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել մի հայտարարություն, որն իր բովանդակությամբ ամբողջովին ցինիզմի դաշտից է: «Եթե դուք նկատի ունեք Հայաստանի կործանման ճանապարհային քարտեզի վերաբերյալ առաջին նախագահի հոդվածը, որտեղ նա երջանիկ ժպտում է, ես նման ցինիզմը մեկնաբանելու կարիք չեմ զգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նշեց, որ նմանատիպ ցինիզմով, մաղձով, նենգությամբ լցված հոդվածները մեկնաբանության կարիք չունեն: Նա ընդգծեց, որ առաջին նախագահին սպասարկող լրատվամիջոցն էլ այդ հոդվածի կողքը դրել է Տեր-Պետրոսյանի երջանիկ ժպիտով նկարը: «Եթե մարդիկ այդքան վստահ են, որ Հայաստանը գնում է դեպի կործանում և դրանից երջանիկ են, դրա համար էլ ես չեմ ցանկանում մեկնաբանել»,- ասաց նա:

ԱԺ փոխնախահգահն ընդգծեց, որ ամեն ինչին չէ, որ կարելի է գնահատական տալ: Նա շեշտեց, որ ինքը պատրաստ է գնահատական տալ նորմալ հայտարարություններին, այլ ոչ թե մաղձին և նենգությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում