Հայաստանի բեռնափոխադրումների ծավալները նվազել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 2 մլն 860.1 հազար տոննա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից փոքր է 12.2 տոկոսով։

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրես»-ին տրամադրած տվյալներով՝ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը 2014թ. նշված ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է10.4 տոկոսով մինչև 814.1 հազար տոննա, որից արտահանման փոխադրումները կազմել են 100.8 հազար տոննա (նվազումը՝ 25.3 տոկոս), ներմուծմանը՝ 279.4 հազար տոննա (նվազումը՝ 9 տոկոս), իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 433.9 հազար տոննա. այդ ցուցանիշը 2013թ. հունվար- ապրիլի համեմատ նվազել է 7.1 տոկոսով։

Ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվել է 1 մլն 355.9 հազար տոննա բեռ՝ կամ 19.8 տոկոսով պակաս, քան անցյալ տարվա առաջին չորս ամիսներին. եթե արտահանված բեռների ծավալն աճել է 29.4 տոկոսով մինչև 84 հազար տոննա, ներկրվածինը՝ 3.9 տոկոսով՝ մինչև 262.4 հազար տոննա, ապա ներհանրապետական ավտոմոբիլային բեռնափոպխադրումների ծավալը նվազել է 26.5 տոկոսով և կազմել 1 մլն 9.5 հազար տոննա։

Արտահանման օդային բեռնափոխադրումները նվազել են 20 տոկոսով և կազմել 1.6 հազար տոննա, ներկուծմանը՝ 14.3 տոկոսով մինչև 1.2 հազար տոննա, իսկ մայրուղային խողովակաշարային տրանսպորտով փոխադրումների ծավալը կազմել է 687.3 հազար տոննա՝ 2013թ. հունվար-ապրիլի համեմատ աճելով 5,3 տոկոսով։

Հայերեն Русский

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել. Լավրով

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել

Հայաստանի և Կոսովոյի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը

Հայաստանի ԱԺ փոխնախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Փարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը

Ֆիցոն «շանտաժ» է որակել Մերցի՝ Ուկրաինային ֆինանսավորելու պահանջը