Արդարադատության նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը կշարունակեն համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` հունիսի 2-ին, ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են հունիսի 3-ին տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մանրամասները:

Արևիկ Սարիբեկյանը նախարարին է ներկայացրել ծրագրի նպատակը, այն է՝ աջակցել հասարակական կազմակերպությունների գործունեության համար իրավական և ֆինանսական կայուն համակարգի ստեղծմանը, հասարակական կազմակերպությունների կարողությունների և լրատվամիջոցների մասնագիտական հմտությունների բարելավմանը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կառավարության և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության դյուրացմանը:

Հովհաննես Մանուկյանը դրական է գնահատել Բրիտանական խորհրդի հետ ՀՀ արդարադատության նախարարության համագործակցության առաջին քայլերը և հույս հայտնել, որ այն շարունակական կլինի: «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ իր գործընկերներ «Թոմսոն» հիմնադրամի, «Քաղաքացիական զարգացման և համագործակցության» հիմնադրամի և «Գրանտ Թորնթոն»-ի հետ համատեղ:

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին