Հայաստանի ու Արցախի արդարադատության նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր` մայիսի 30-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք:
Նախարարները հստակեցրել են համագործակցության շրջանակներն ու պայմանավորվածություն ձեռք բերել հետագա անելիքների շուրջ:
Կարդացեք հոդվածը` English