Փաստաբանները ՀՀ ՍԴ նախագահի և գլխավոր դատախազի հետ քննարկում են սահմանադրական բարեփոխումների հարցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փասատաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբանները քննարկում են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները շարունակվում են արդեն մասնագիտական լսարաններում, քանի որ կարևոր է բոլոր խմբերի կարծիքը: «Հանրային քննարկումների գործընթացը շարունակական է, այն շարունակվելու է նաև մարզերում: Հետագայում փաթեթի ստեղծման ժամանակ այդ կարծիքները հաշվի կառնվեն»,-նշեց Գագիկ Հարությունյանը:

Գագիկ Հարությունյանն առաջին հերթին փաստաբաններին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը: «Բարեփոխումների խնդիրը քննելիս առաջ են գալիս հարցեր, թե կա՞ն, արդյոք, հիմնախնդիրներ, որոնք սահմանադրաիրավական լուծումներ են պահանջում, որքանո՞վ են երկրում երաշխավորված սահմանադրական դինամիկ զարգացումները»,-ասաց ՍԴ նախագահը` հավելելով, որ սահմանադրական զարգացումները Հայաստանում փակուղային իրավիճակում են, քանի որ հիմնական խողովակները, որոնցով մյուս երկրներում զարգանում է սահմանադրությունը, փակված են: «Այդ պարագայում սահմանադրության զարգացում երաշխավորելը մնում է սահմանադրական փոփոխություններով կամ նոր սահամանադրությամբ: Սահմանադրական զարգացումը պետք չէ դիտարկել իրավիճակային և քաղաքական երևույթ, այն հասարակությունների զարգացման խթանիչը պետք է համարել»,-ավելացրեց Գագիկ Հարությունյանը:

ՍԴ նախագահի խոսքով, երկրորդ կարևոր խնդիրը մարդու իրավունքների գերակայության երաշխավորման հարցն է: «Ամեն օր դուք` փաստաբաններդ, առնչվում եք այս հարցին: Միջազգային չափորոշիչները փոխվել են, բայց մեր իրականությունը դրան համահունչ չէ: Իրավունքների երաշխավորման, ապահովման, պաշտպանության սահմանադրաիրավական հիմքեր են անհրաժեշտ»,-փաստեց Գագիկ Հարությունը:

Նա անդրադարձավ նաև սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցին, ինչպես նաև դատական իշխանությանն առնչվող հայեցակարգային հիմնական մոտեցումներին:

Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները մեկնակել էին մայիսի 20-ին, որին մասնակցում էին պետական սեկտորի, հասարակական կազմակերպությունների անդամներ, իրավաբաններ, քաղաքագետներ ու այլ շահագրգիռ անձիք:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին