Տնտեսություն

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 5 մլն 250 հազար դոլարի առքուվաճառք

1 րոպեի ընթերցում

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 5 մլն 250 հազար դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 29-ին կատարվել է է 5 մլն 250 հազար դոլարի առքուվաճառք։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նկատմամբ պահանջարկը կազմել է 413.50 դրամ, առաջարկը՝ 413.75 դրամ։

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 17 մլրդ 750 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 6.00 տոկոս, առավելագույնը` 6.00 տոկոս, նվազագույնը` 6.00 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.0000 տոկոս։

Ապրիլի 28-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.07, ապրիլի 29-ին՝ 413.92, 30-ին 414.50։ Մայիսի 5-ին գործարք չի կատարվել։ Մայիսի 6-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.25, 7-ին 413.00, 8-ին 413.50: Մայիսի 12-ին բորսայում գործարք չի կատարվել: Մայիսի 13-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.00, մայիսի 14-ին գործարք չի կատարվել, 15-ին` 414.41, մայիսի 16-ին և 19-ին գործարք չի կատարվել: Մայիսի 20-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.26, 21-ին և 23-ին գործարք չի կատարվել: Մայիսի 26-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.50, մայիսի 27-ին` 413.75:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում