Ոստիկանությունը հատկապես պայքարում է թաղային հեղինակությունների դեմ. Վլադիմիր Գասպարյան

3 րոպեի ընթերցում

ՍԱՐԴԱՐԱՊԱՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունն ակտիվացրել է կրիմինալի դեմ պայքարը: Այս մասին Սարդարապատում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա նշեց, որ ոստիկանությունը հատկապես պայքարում է թաղային հեղինակությունների դեմ օրինականության շրջանակներում: Ոստիկանապետի պնդմամբ` ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժը Հայաստանում անցանկալի երևույթների դեմ պայքարելու համար:

Անդրադառնալով Վերնիսաժի դեպքերին` Գասպարյանը նշեց, որ բոլոր այն անձինք, ովքեր կապ ունենք Վերնիսաժի միջադեպի հետ, հայտնի են, և ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կհայտնի քննության մասին:

Անդրադառնալով Սյունիքում մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքերին, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այս պահին չի ցանկանում կարծիք հայտնել: «Լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, իրականությանը չեն համապատասխանում: Ձերբակալվածներ այժմ չկան, քանի որ քրեական հետապնդում պարունակող տարերր չկան»,-ասաց նա:

Մայիսի 17-ին` ժամը 13.25-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որՎերնիսաժի մոտ կրակոցներ են հնչում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է,որ զինված անձը Վարդանանց փողոցի 18 հասցեի մոտ կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 5 անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կրակոցներից վիրավորված անձանցից ամենաերիտասարդը 26-ամյա Մյասնիկ Հայրապետյանն է, իսկ ամենատարեցը` 72-ամյա Մնացական Սուքիասյանը: Նրանց թվում 64 տարեկան Ալբինա Բադալյանն է, ում վնասվածքն ամենաթեեւն է: Վալերի Հովհաննիսյանը եւ Նորայր Հարությունյանը 30 տարեկան են: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1985թ. ծնված Գոռ Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 18-ին ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ հանձնվել է Կենտրոնական քննչական բաժին: Գոռ Ա.-ն ներկայացրել է հրազեն հանդիսացող «Մակարով» ատրճանակի տիպի, 1 չլիցքավորված փամփշտատուփով, առանց գործարանային համարի ատրճանակ: Գոռ Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին