Ծովինար Խաչատրյանը նշանակվել է Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով` նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Ծովինար Խաչատրյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1981թ-ի դեկտեմբերի 21-ին Երևանում:

Կրթություն

2010թ.- բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեման՝ «Հանրային կապեր և ընտրություններ ՀՀ օրինակով(1998-2008թթ.)»

2002-2004 թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոս

1998-2002թթ. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավր

Աշխատանքային փորձ

2014 թվականի մայիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է մամուլի քարտուղար

2011-2014թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2010-2011թթ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ

2010թ-ի մայիսից մինչև 2010թ-ի հոկտեմբեր «ԱՅ ՓԻ ԷՍ ՍԻ» սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ ՍՊԸ-ի հասարակայնության հետ կապերի մենեջեր

2007-2010թթ. «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու

2005-2007թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի մամուլի քարտուղար

2003-2005թթ. ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի խմբագիր, առաջատար մասնագետ

2000-2002թթ. Հայաստանի ազգային ռադիոյի մշակութային հաղորդումների խմբագիր

Այլ տեղեկություններ

Դասավանդում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Կամավորական սկզբունքով մասնակցել է ՀՀ PR ասոցիացիայի կազմակերպած մի շարք ակցիաների և ծրագրերի:

«Հայաստանյան PR ասոցիացիայի» անդամ

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում