Իրավունք

Իրանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն շնորհակալություն է հայտնում ՀՀ իրավապահ և դատական մարմիններին

2 րոպեի ընթերցում

Իրանի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն շնորհակալություն է հայտնում ՀՀ իրավապահ և դատական մարմիններին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն նամակ է հղել ՀՀ ոստիկանությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նամակում մասնավորապես նշված է:

«Հարգելի գործընկերներ, պատիվ ունենք տեղեկացնելու, որ մեր երկրի իրավապահ և դատական մարմինները, ինչպես նաև Իրանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ղեկավարությունը, խորին շնորհակալություն են հայտնում ՀՀ իրավապահ և դատական մարմիններին, մասնավորապես, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի անձնակազմին` համագործակցության և հանցավորության դեմ պայքարում իրականացվող ջանքերի համար, ուղղված՝ Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվող անձանց հանձնման գործընթացը պատշաճ կազմակերպելուն»:

Իրանում Ինտերպոլի ԱԿԲ-ի ղեկավարությունը ընդգծել է, որ հայ իրավապահներիր կողմից գործադրած ջանքների շնորհիվ հնարավոր է եղել ՀՀ տարածքում հայտնաբերելու, ձերբակալելու և էքստրադիցիայի ենթարկելու Իրանի մի շարք քաղաքացիների, ովքեր հետախուզվում էին տարբեր հանցագործություններ կատարելու համար: «Անշուշտ, այս ամենը հնարավոր է դարձել իրականացնել միմիայն ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ իրավապահ ու դատական մարմինների կողմից գործադրած ջանքերի շնորհիվ:

Մենք քաջ գիտակցում ենք Ձեր շահագրգռվածությունը՝ միջազգային հանցավորության դեմ պայքարի գործում, և Իրանի Իսլամական Հանրապետության ողջ իրավապահ և դատական համակարգերի անունից ցանկանում ենք հայտնել մեր պատրաստակամությունը` ցուցաբերելու համապատասխան փոխհամագործակցություն և աջակցություն՝ համատեղ հետաքրքրություն ներկայացնող գործերով»,- նշված է նամակում:

Հարգանքներով` Իրանում Ինտերպոլի ԱԿԲ»,-նշված է շնորհակալական նամակում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում