«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է ավելի քան 5 մլն դոլարի առքուվաճառք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մայիսի 20-ին կատարվել է 5 մլն 60 հազար դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքինկատմամբ պահանջարկը կազմել է 412.20 դրամ, առաջարկը՝ 412.25 դրամ։
Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 13 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 39,1 մլրդ դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.25 տոկոս, առավելագույնը` 7.60 տոկոս, նվազագույնը` 7.25 տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.4600 տոկոս։
Ապրիլի 1-ին բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 414.00, ապրիլի 2-ին՝ 415.08, ապրիլի 3-ին և 4-ին՝ 415.50, 8-ին՝ 415.00, 9-ին՝ 415.52, 10-ին՝ 415.70, 11-ին՝ 415.67, 14-ին՝ 415.25, 15-ին՝ 414.30: Մարտի 27-ին, 31-ին, ապրիլի 7-ին և 17-ին բորսայում արտարժույթի առքուվաճառք չի կատարվել: Ապրիլի 16-ին միջին փոխարժեքը կազմել է 414.00, իսկ 18-ին` 414.50։ Ապրիլի 22-ին, 25-ին և 26-ին բորսայում առքուվաճառք չի կատարվել։ Ապրիլի 28-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.07, ապրիլի 29-ին՝ 413.92, 30-ին 414.50։ Մայիսի 5-ին գործարք չի կատարվել։ Մայիսի 6-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 413.25։