Տնտեսություն

ՀՀ վարչապետը կառավարության նոր ծրագրով 5 տոկոս տնտեսական աճ է խոստանում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կառավարության նոր ծրագրով 5 տոկոս տնտեսական աճ է խոստանում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2014-2017թթ. տարեկան նվազագույնը 5 տոկոս տնտեսական աճ կապահովի: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նման համոզվածություն հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի հարցին: «Նախորդ կառավարությունն իր ծրագրում 5-7 տոկոս տնտեսական աճ էր ներկայացրել, ես որոշել եմ ավելի հստակ լինել և ներկայացրել ենք 5 տոկոս տնտեսական աճ, որը վստահ եմ, կարող ենք ապահովել, եթե կարողանանք աշխատանքի հավասար պայմաններ ապահովել բոլորի համար, եթե կարողանանք իրականացնել այն քայլերը, որոնք ուղղված են ստվերից բոլորին դուրս բերելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ 5 տոկոս տնտեսական աճը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ժողովրդի սոցիալական վիճակի վրա, սակայն կառավարությունն ամեն ինչ անելու է այդ նվազագույնն ապահովելու և հետագայում այն ավելացնելու համար: Վարչապետը նշեց, որ տնտեսական ավելի շատ աճ է պետք, քան 5 տոկոսն է, սակայն այդ շատին հասնելու համար հարկավոր է քայլ առ քայլ առաջ գնալ:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը քննարկում է կառավարության նոր ծրագիրը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում