Իրավունք

Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունն անցած 3 օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 27 դեպք

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրերի ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 17 պատահարի հետևանքով զոհվել է 2 մարդ, 32-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 27-ը, խարդախության 16 դեպքից` 15-ը, խուլիգանության` 2, շորթման, յուրացման և մաքսանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, կողոպուտի 1 և գողության 5 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում