Սպորտ

Գերմանական NDR հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում Արթուր Աբրահամի մասին

1 րոպեի ընթերցում

Գերմանական NDR հեռուստաալիքը ֆիլմ է նկարահանում Արթուր Աբրահամի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական NDR հեռուստաալիքը փաստագրական ֆիլմէ նկարահանում Արթուր Աբրահամի մասին:

Փաստագրական ֆիլմաշարեր ստեղծող խումբը օրերս Հայաստանում նկարահանում էր հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին: NDR հեռուստաալիքի նկարահանող խումբն եղել է Արթուր Աբրահամի ծննդավայր Ներքին Չարբախում: Նկարահանումներին մասնակցել է նաև Աբրահամի տատիկը` տիկին Ռոզան: Նկարահանոմներ են կատարվել նաև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 3-ին Բեռլինում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոցային՝ 116:113, 116:112, 119:110 և պահպանեց աշխարհի չեմպիոնի գոտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում