Սպորտ

Լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը ծննդյան օրը կանցկացնի ընտանիքի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը ծննդյան օրը կանցկացնի ընտանիքի անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուզալողի աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը ծննդյան տարեդարձը պատրաստվում է տոնել ընտանիքի անդամների հետ:«Օրը սկսում եմ աշխատատեղում և հետո ընտանիքի անդամների հետ, բնականաբար, կտոնենք: Օրը երկուշաբթի է, բայց որոշված, որ հանգստյան օրերին կտոնենք, և, կարծում եմ, մեծ հավաք կլինի »,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շավարշ Կարապետյանը: Վերջինս վստահեցրեց, որ ամռանը ինքն անպայման կայցելի Երևան: «Եթե հրավիրեք, անպայման կգամ»,-ծիծաղով ասաց Կարապետյանը:

Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականին Վանաձորում (Կիրովական): Կարապետյանը 1976թվականիսեպտեմբերի 16-ին Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի 20 ուղևորների կյանք է փրկել։ Այժմ աշխարհի բազմակի չեմպիոնը և ռեկորդակիրն ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում: «Logos Film Company» ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար ջրասուզորդ Շավարշ Կարապետյանի մասին: Ֆիլմը կկոչվի «20 կյանք»:

«Արմենպրես»-ը շնորհավորում է լեգենդար մարզիկին` մաղթելով առողջություն եւ հաջողություն ձեռնարկվող բոլոր գործերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում