Իրավունք

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին

2 րոպեի ընթերցում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին

ԱՐՄԱՎԻՐ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն այցելեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի` մոտ 400 դատապարտյալների համար նախատեսված առաջին մասնաշենք, որը պատրաստվում է բացմանը: Լրագրողնրի հետ զրույցում նախարարը նշեց, որ ՔԿ հիմնարկի առաջին մասնաշենքի բացումը նախատեսվում է հունիսին, ամեն ինչ կարվի մյուս մասնաշենքերն այս տարվա նոյեմբերին շահագործման հանձնելու համար: «Համակարգը գերբեռնված է, եւ կարծում եմ` այս հիմնարկի բացումը բավականին կթեթեւացնի համակարգի վիճակը: Փորձ է կատարվում եվրոպական չափանիշին մոտեցնել ՔԿ հիմնարկների պայմանները, որպեսզի դատապարտյալների իրավունքները եւ կենցաղային պայմանները առավելագույնը բարելավված լինեն, համապատասխավեն եվրոպական չափանիշներին եւ Խոշտանգումերի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի պարտադիր պահանջներին, որին մեր երկիրն արդեն քանի տարի հետեւողկանորեն հետեւում է: Հայաստանը ջանքեր է գործադրում բոլոր պահանջներին լիարժեք բավարարող ՔԿ հիմնարկ ունենալ: Այդ առումով` «Արմավիր» ՔԿ հիմնարկի բացումը լուրջ առաջընաց կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նախարարը:

Արմավիրի քրեակատարողական հիմնարկի կառուցումը ծրագրվել է դեռևս 2004 թվականին: Շինարարական աշխատանքներն սկսվել են 2007թ.-ից, ապա՝ ընդհատվել ֆինանասատնտեսական ճգնաժամի պատճառով: Այժմ շինարարությունը կրկին ակտիվ փուլում է: Քրեակատարողական հիմնարկի խցերը 4 տեղանոց են։«Արմավիր» ՔԿՀ-ն երկհարկանի, փակ տիպի հիմնարկ է, որտեղ բանտարկյալներ կտեղափոխվեն բոլոր ՀՀ քրեակատարողական հիմնարկներից։ Քրեակատարողական հիմնարկի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ընթանում են պետբյուջեի ֆինանսավորմամբ։ Այս հիմնարկի շահագործումը թույլ կտա նվազեցնել գերբեռնվածությունը ՀՀ ՔԿՀ-ներում: Ամբողջ հիմնարկը նախատեսված է 1200 բանտարկյալի համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում