Երեւանի կենտրոնում կրակոցներ են հնչել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կենտրոնում` Խանջյան փողոցում, Կինոյի տան հարեւանությամբ կրակոցներ են հնչել: Հաստատելով փաստը` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ երեք մարդ հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է: Հանգամանքները պարզվում են: